Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

ԵԽԽՎ-ն ընդունեց Վրաստանի մասին բանաձևը

Վրացական newsgeorgia.ru կայքի հաղորդմամբ, երեկ ԵԽԽՎ-ն 130 կողմ և 8 դեմ քվեների համամասնությամբ ընդունեց Վրաստանի մասին բանաձևը: Բանաձևի բովանդակությունը պատրաստել են Վրաստանի գծով ԵԽ-ի զեկուցողներ Կաստրոիտ Իսլամը և Մայքլ Յանսենը:

ԵԽԽՎ-ը ողջունում է ներքաղաքական հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ վրացական իշխանությունների քայլերը և այդ պլանում կարևորում 2010 թվականի մայիսի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Վրաստանին կոչ է արվել շուտափույթ ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, ինչպես նաև մի շարք ուղղումներ մտցնել երկրի Սահմանադրության մեջ: Դա, մասնավորապես, վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, միջազգային համաձայնագրերի շուրջ բանակցությունների ժամանակ նախագահի կոնկրետ դերի ճշգրտմանը և պետբյուջեի ընդունման հարցում խորհրդարանի դերի ամրագրմանը:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների խնդրին, ապա Վրաստանի գծով զեկուցողներն անհրաժեշտ են համարում դրանցում թափանցիկության ու բազմակարծության ավելացումը:

ԵԽԽՎ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը և իշխանություններին առաջարկում է ուսումնասիրել բոլոր քաղաքապետարաններում, ծայրահեղ դեպքում՝ միայն խոշոր քաղաքներում քաղաքապետերի ուղղակի ընտրություն անցկացնելու հնարավորությունը:

Դատական մարմինների մասով խորհուրդ է տրվում վերացնել դատախազության ու արդարադատության նախարարության միասնությունը, քանի որ դա ակնհայտորեն խանգարում է դատական գործընթացների ժամանակ հրահանգներ արձակելուն: Վրացական իշխանությունները պետք է հետաքննեն կոռուպցիայի ու կաշառակերության բոլոր դեպքերը:

Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրը նույնպես չի վրիպել զեկուցողների աչքից: Նրանց կարծիքով, իշխանությունները պետք է բարելավեն ազգային փոքրամասնությունների կրթական համակարգը, ինչն առաջին հերթին վերաբերում է նրանց մայրենի լեզվին և նոր միայն վրացերենին: Բացի այդ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է առավել ակտիվորեն ներգրավված լինեն երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Եվ վերջում ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է անում անհապաղ վավերացնել տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիան և ընդունել կրոնի մասին օրենքը, որով բոլոր հավատքները կստանան իրավական կարգավիճակ ու պաշտպանված կլինեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի 2010 թվականի «Մարդու իրավունքների» զեկույցում նշված էր, որ, թեև 2003 թվականից հետո Վրաստանը որոշակի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ, այն դեռ շարունակում է խնդիր մնալ, քանի որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են անպատիժ մասնակցել բարձր մակարդակի կոռուպցիոն գործընթացներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում