Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Պուտին. «Մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա», Մեդվեդև. «Մինչև ընտրությունները ընդամենը մեկ տարի է մնացել»

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին կոչ է արել խուսափել շտապողականությունից 2012 թ. նախագաական ընտրությունների վերաբերյալ դատողություններ անելիս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա։ «Իսկ այս խառնաշփոթը ընտրությունների շուրջը չի նպաստում աշխատանքի բնականոն կազմակերպմանը»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ ո՛չ ինքը և ո՛չ էլ նախագահ Մեդվեդևը չեն բացառում, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել ընտրություններին. «Իմ կարծիքով, մենք (Մեդվեդևն ու Պուտինը.– 1in.am) սովորել ենք միանման պատասխանել այս հարցին»,- ասել է Պուտինը: «Իհարկե, ինչ-որ մի պահի այդ որոշումը կկայացվի: Սակայն մինչև ընտրությունները մոտ մեկ տարի կա»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ իր և Մեդվեդևի մասնակցության որոշումը կայացվելու է՝ ելնելով ընթացիկ տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակից:

«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Մեդվեդևն առաջին անգամ խոսել էր երկրի զարգացման ուղիների վերաբերյալ իր և վարչապետ Պուտինի դիրքորոշումների տարբերության մասին. «Ես վստահ եմ, որ մեր խնդիրը մեկն է` որպեսզի տասը-քսան տարի հետո Ռուսաստանը լինի աշխարհի ամենաուժեղ, հզոր պետություններից մեկը… Պարզապես մենք տարբեր կերպ ենք նայում այն մեթոդներին և միջոցներին, որոնցով պիտի հասնենք այդ բարգավաճմանը: Սակայն դա հենց ժողովրդավարությունն է, դա հենց մրցակցությունն է: Ահա, ես ունեմ մի դիրքորոշում, ինչ-որ մեկինը կարող է մի փոքր այլ լինել: Եվ միայն փոխհարստացումը կարող է արդյունք տալ»,- ասել էր նախագահը: «Իմ նպատակը տնտեսական և քաղաքական կյանքի արդիականացումն է: Մենք չպետք է հրաժարվենք այն ամեն լավից, ինչ արել ենք, ասենք, վերջին 20 և, հատկապես, վերջին 10 տարիների ընթացքում, սակայն մենք պետք է առաջ նայենք»,- ավելացրել էր նա:

Մեդվեդևը նաև չէր բացառել, որ կառաջադրվի 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ինչի մասին ամենամոտ ապագայում խոստացել է հայտարարել: «Ապագան ոչ ոք, իհարկե, չգիտի, սակայն կարող եմ ասել, որ ես, որպես նախագահ, որպես երկրի գործող ղեկավար, իհարկե, դրա մասին մտածում եմ, ես ուղղակի պարտավոր եմ դա անել»,- ասել էր Մեդվեդևը: «Որոշումը կընդունվի, ընդ որում՝ ամենամոտ ապագայում, քանի որ արդեն մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ: Սակայն այդ որոշումը նախ և առաջ պետք է հասուն լինի, և երկրորդը` այն պետք է հիմնված լինի ներկա սոցիալական իրավիճակի, գոյություն ունեցող քաղաքական նախապատվությունների դասավորության և, որ ամենակարևորն է, մարդկանց վերաբերմունքի վրա»,- նշել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում