Ջինսե հագուստն ավելի քան 200 տարվա պատմություն ումի՝ գրում է Calned-ը: Առաջին պատենտավորված ջինսերը թողարկվել են Ամերիկայում 1850-ին՝ Լևի Ստրաուս անունով մարդու կողմից, և վաճառվել 1 դոլար 46 ցենտով:
Դրանք պինդ տաբատներ էին՝ երկու կարերով և շատ գրպաններով: Տաբատները տարածված էին Կալիֆոռնիայի ոսկի որոնողների շրջանում: Առաջին արդյունաբերական խմբաքանակը վաճառվեց շատ արագ: Որոշ ժամանակ անց Ստրաուսը Սան Ֆրանցիսկոյում ստեղծեց աշխատանքային հագուստի արտադրության Levi Strauss & Co ընկերությունը:
1873-ի մայիսի 20-ին Levi Strauss & Co-ն ջինսե տաբատների արտադրության միանձնյա իրավունքի արտոնագիր ստացավ: Այդ օրը պաշտոնապես համարվում է ջինսերի ստեղծման օր: 1886-ին Levi’s-ի վրա հայտնվում է հայտնի կաշվե տարբերանշանը: