Մեր տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Նա ձերբակալվել է Հովհաննես Թամամյանի հետ կապված քրեական գործի շրջանակներում: