Ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ, հեռուստառադիոծրագրերի հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2011 թ. փետրվարին կազմել է 12 մլրդ, 319 մլն դրամ:
Ընդ որում` 2010 թ. փետրվարի համեմատ, 2011 թ. փետրվարին հասույթը նվազել է 4.1%-ով (համադրելի գներով): 2011 թ. հունվարի համեմատ, համադրելի գներով, այն պակաս է 6.1%-ով: