Ֆրանսիան ռուսական կողմին է փոխանցել իր առաջարկները՝ Ռուսաստանի ռազմածովային նավահանգստին երկու «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրներ մատակարարելու պայմանագիրը լուծարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Ֆրանսիական կողմի առաջարկը ենթադրում է Ռուսաստանին վերադարձնել մոտ 785 մլն եվրո, որը նա կարող է ստանալ միայն նավերը առանց վերապահումների ցանկացած երրորդ կողմին վաճառելու ռուսական կառավարության գրավոր համաձայնությունից հետո:
Ինչպես նշում է «Կոմերսանտը», Մոսկվայում նման մոտեցման հետ համաձայն չեն, քանի որ լուծարվող պայմանագրի հետ կապված Ռուսաստանի «ծախսերն ու վնասները» գնահատվում են 1.163 մլրդ եվրո: Բացի այդ, մինչև գումարի փոխանցումը Ռուսաստանը մտադիր չէ վերաարտահանման որևէ թույլտվություն տալ:
Ըստ պարբերականի՝ Ֆրանսիան մտադիր է վերադարձնել միայն այն գումարը, որը հաշվի է առնված միայն աշխատանքների ընդունման ակտերում, մինչդեռ Ռուսաստանը պահանջում է նաև անձնակազմի ուսուցման, Վլադիվոստոկում ուղղաթիռակիրների կայանման համար ենթակառուցվածքի շինարարության և ուղղաթիռակիրների ստեղծման նպատակով տախտակամածային KA-52K ուղղաթիռների աշխատանքների համար: