2011 թ. պետական բյուջեով գիտության ոլորտում նախատեսված է մոտ 9.4 մլրդ դրամի ֆինանսավորում, ինչը 2010 թ. համեմատ 12.36%-ով ավելի է: 2010 թ. հաստատված բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմում էր նույն թվականի բյուջեի 1.1%-ը: Նախատեսված է, որ 2011 թ. այս ցուցանիշը փոփոխության չի ենթարկվի: ՀՆԱ-ի նկատմամբ գիտության ֆինանսավորումը 2010 թ. կազմել է մոտ 0.24%: Նախատեսվում է, որ 2011 թ. այն կկազմի մոտ 0.26%:
Նշենք նաև, որ զարգացած երկրներում գիտության ֆինանսավորման ծախսերը սովորաբար կազմում են ՀՆԱ-ի 1-4%-ը: Գերմանիայում այն 2.5% է, Ավստրիայում` 2.4%, Ճապոնիայում` 3.4% և այլն: Գլազևի տնտեսական անվտանգության աղյուսակում այդ ցուցանիշի 1%-ից ցածր լինելը համարվում է սպառնալիք երկրի տնտեսական անվտանգության համար: