Վրացական Georgia times կայքի փոխանցմամբ, իր վերջին ամերիկյան այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Թրամպը վճռի մասնակցել ոչ թե ԱՄՆ-ի, այլ` Վրաստանի նախագահական ընտրություններին, ապա նա կարող է հաղթանական տանել դրանցում.
«Դոնալդ Թրամպը կարող է մշտապես գաղթել Վրաստան: Նա մեծ ներդրումներ է իրականացնում Վրաստանում և մեծ հեղինակություն է վայելում»:
Հիշեցնենք, որ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը Վրաստանում կառուցելու է երկու ամենաբարձր երկնաքերերը, որոնցից մեկը գտնվելու է Թբիլիսիում, իսկ մյուսը` Բաթումում:
Ի դեպ, Դոնալդ Թրամպը չի բացառում, որ կարող է մասնակցել 2012 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին` համոզված, որ ԱՄՆ-ին ազդեցիկ առաջնորդ է պետք: Նա Օբամայից պահանջել էր ցույց տալ ծննդյան վկայականը` կարծելով, թե նա ինչ-որ բան է թաքցնում: