Վրացական Apsny.ge կայքը, վկայակոչելով Реал ТВ հեռուստաընկերությանը, հայտնում է, որ Թբիլիսիի 71-ամյա բնակիչ Ռևազ Դոլիձեն 48 ժամվա ընթացքում 25 կլինիկական մահ է տարել:
Բժիշկների խոսքերով, Դոլիձեն հիվանդանոց է փոխադրվել ինֆարկտից հետո: Վիրահատությունների շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը` թեև նա գտնվել է շատ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ կլինիկական մահը անցումային փուլ է կյանքի և մահվան միջև: