Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները անցկացրել են այս տարվա առաջին դաշտային ելքը: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն:
Բարձրլեռնային ուսումնամարզական «Կամհուդ» համալիրում ավելի քան 400 զինծառայողներ կատարել են միայնակ կամ խմբակային պայմանական թիրախները խոցելու ուսումնական հանձնարարություններ՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներից, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, ականանետերից և «Կոնկուրս» հակատանկային հրթիռներից:
Վարժանքների ընթացքում գործադրվել է 100 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա: Հրետանային միավորումները խոցել են պայմանական հակառակորդին՝ ակտիվորեն կիրառելով լեռնային տեղանքից հարձակում իրականացնելու մարտավարությունը: