Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված էր նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, տեղեկացնում է The Sun-ը:
«Ես մոտ էի ՊՍԺ տեղափոխվելուն, սակայն Վան Գալի հետ զրուցելուց հետո մտափոխվեցի և պայմանագիր կնքեցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Սա անչափ բարդ փորձություն էր ինձ համար: Երբ ես դեռ 12 տարեկան էի, ցանկանում էի հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում: Դա իմ երազանքն էր»,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:









































