Այսօր այն բացառիկ օրերից է, երբ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ իր ստամոքսի համար կարող է սարքել իսկական տոն։ Այսօր Ազգային օր է, երբ կարելի է ուտել այն, ինչ ցանկալի է, այսինքն՝ «Կեր, ինչ ցանկանում ես»: Այդ ոչ պաշտոնական տոնը նշվում է ամեն տարի մայիսի 11-ին:
Ստույգ հայտնի չէ, թե ով և երբ է մտահղացել նշել այդ օրը. վարկածներից մեկով՝ տոնի հիմնադիրը նախկին ռադիոհաղորդավար, հեռուստադերասան և Wellcat Holidays & Herbs-ի համահիմնադիր Թոմաս Ռոյն է: Տոնը հայտնի է դարձել, և շատ շուտով հաստատվել է այն համոզմունքը, որ օրը ընդհանրապես հարմար չէ որևէ դիետայի հետողների համար: Այլ հակառակը: