Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բռնցքամարտի մրցաշարով Գ.Ծառուկյանն ի ցույց է դնում իր քաղաքական նոկդաունը

Երեկ Հայաստանում մեկնարկել է բռնցքամարտի Գագիկ Ծառուկյանի գավաթի խաղարկությունը: Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, և հենց նրա անվան գավաթն էլ խաղարկվելու է մրցաշարում: Բռնցքամարտի մրցաշարը թերևս խորհրդանշում է, որ Ծառուկյանը, լինելով նաև Հայաստանում երկրորդ իշխող կուսակցության նախագահը, փաստացիորեն դուրս է մնացել քաղաքական պրոցեսներից և այժմ աչքի է ընկնում միայն մարզական միջոցառումներով:

Այսինքն` Ծառուկյանը փաստացի դուրս է մնացել այն շախմատային պարտիայից, որ խաղարկվում է այժմ Հայաստանում: Սակայն շախմատում ասելիք չունենալով կամ անելիք չունենալով` Ծառուկյանը երևի թե որոշել է քաղաքականության մեջ մնալ բռնցքամարտով: Դա էլ, իհարկե, կարելի է տարբերակ համարել, միայն թե հարցն այն է, թե այդ տարբերակով Ծառուկյանը որպես ի՞նչ կմնա քաղաքականության մեջ: Մինչդեռ, քաղաքական գործունեություն ծավալելիս աչքի ընկնել միայն մարզական միջոցառումների կազմակերպմամբ և միայն այդ գործում ակտիվ լինել` նշանակում է քաղաքականության մեջ մնալ որպես սնանկացած ուժ: Եվ բռնցքամարտի մրցաշարի ճոխ բացումը իրականում ցույց է տալիս Գագիկ Ծառուկյանի` որպես քաղաքական ուժի սնանկությունը:

Մինչդեռ ընդամենը մեկուկես ամիս առաջ ներքաղաքական իրադարձությունները շրջանառվում էին հենց նրա շուրջ և նա, ըստ էության, Հայաստանի կյանքում քաղաքական լուրջ դերակատարություն իրականացնելու գրեթե պատմական պահ ուներ: Ծառուկյանն այդ պահը չօգտագործեց, և այդ ֆոնին արդեն բավական անլուրջ է թվում բռնցքամարտի շքերթը, որ նա կազմակերպում է: Քաղաքական նոկդաունից հետո, որին նա ենթարկվեց Սերժ Սարգսյանի հարվածից, Գագիկ Ծառուկյանի գավաթի խաղարկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա փառասիրության թույլ մխիթարություն: Բայց դրանով նա է՛լ ավելի ակնառու է ի ցույց դնում իր քաղաքական նոկդաունը:

Ծառուկյանը թերևս պետք է խորհի այդ մասին: Բռնցքամարտը դեռ նոր է սկսվել, բայց շախմատի մեկնարկից էլ կարծես թե շատ չի անցել, և գուցե թե դեռ ուշ չէ վերապրոֆիլավորվելը: Բռնցքամարտի ժամանակները Հայաստանում վաղուց են անցել` թե՛ բուն, թե՛ պատկերավոր իմաստով: Հիմա բռնցքամարտիկներին նույնիսկ ազատազրկում են, իսկ ազատարձակման միջնորդություններն էլ` մերժում: Ով ով` բայց Գագիկ Ծառուկյանը գոնե շատ լավ պետք է գիտենա դա, քանի որ ինքն էր Սերժ Սարգսյանին միջնորդել, որ ազատ արձակեն Սամսոն Խաչատրյանին, ինչից հետո, սակայն, դատարանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Խաչատրյանի երկամսյա կալանքի մասին որոշումը: Այսինքն` պարզ է, թե բռնցքամարտի և բռցքամարտիկների հանդեպ Սերժ Սարգսյանի ինչպիսի վերաբերմունքն է այժմ ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում