Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Ինչպես պետք է քրդերը վերաբերվեն Հայոց ցեղասպանությանը. Rudaw

Գութ ունեցող մարդիկ սարսափելի ոճրագործություն են համարում 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում աննակարագրելի դաժանությամբ մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը: Մենք այդ ժամանակ այնտեղ չենք եղել, բայց մեր նախնիներից շատերը, դժբախտաբար, ընդունել են թուրքական իշխանության հրամանները և օգնել են նրանց մարդասպանության գործում: Հանուն արդարության պետք է ասել, որ որոշ քրդեր (կցանկանայի, որ նրանք շատ լինեին) մերժել են հայերի վրա հարձակվել, և որոշ համարձակներ էլ (ավաղ, փոքրաթիվ) փրկել են նրանց մահից, գրում է քուրդ լրագրող Կանի Զուլամը rudaw.net-ում:

Բայց քանի որ շատերը սառնասրտորեն մասնակցել են հանցագործությանը, հուսադրող է տեսնել որոշ քուրդ առաջնորդների, որոնք ընդունում են մեր արատավոր դերը:

«Առանց տատանման ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»,- ապրիլի 24-ին՝ այդ զարհուրելի կոտորածի 100-ամյակին, հայտարարել է Դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը:

Բայց դա բավակա՞ն է:

125785Image1

Հայերը երբևէ մեզ կլսե՞ն: Միգուցե ոչ: Նրանք ուզում են, որ թուրքե՛րը՝ իրական հանցագործները, ներողություն խնդրեն, այլ ոչ թե քրդերը, ովքեր ունեցել են պարզապես երկրորդական դեր:

Ինչպես հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմում, հայերն իրենց տուժող են համարում և ցանկանում են, որ թուրքերը քայլ անեն ու ներողություն խնդրեն հայերից՝ ինչպես գերմանացինեը արեցին հրեաներից ներողություն խնդրելով: 1970 թվականին, Գերմանիայի առաջնորդն այցելեց Վարշավայի Գետտո՝ Հերոսների հուշարձան, և հանդիսավոր կերպով ծնկի եկավ՝ զղջման հուզիչ ժեստով: Հայերը համառ թուրքերի կողմից դեռևս նման արարքի են սպասում: Թուրքիայի կողմից, սակայն, այսպիսի ոչ մի նշան չի նշմարվում: Գուցե թուրքերը չեն զղջում:

Հրեաներին Հոլոքոսթի երթարկած գերմանացիները կարող են օրինակ ծառայել նրանց համար, բայց եթե նրանք այդ օրինակը մերժեն, ես կներկայացնեմ մեկ այլ մարդու՝ Բեն Աֆլեքին, ում դա ավելի լավ կհաջողվի: Հոլիվուդյան գերաստղը և թուրքերը հաճախակի չեն համագործակցում, բայց վերջին լուսաբանումներից ելնելով՝ գուցե դրա անհրաժեշտությունը կա:

Պարոն Աֆլեքը հայտնվել էր դժվարին կացության մեջ, ինչպես թուրքերն են հայտնվել անցած 100 տարիների ընթացքում: Նա համաձայնել էր հարցազրույց տալ պրոդյուսեր Հենրի Լուիս Գեյթս կրտսերին, որի ընթացքում հայտնաբերել էր, որ մոր կողմից ունի ստրկատեր նախնիներ: Պարոն Աֆլեքը խնդրել էր պրոդյուսերին իր անցյալի այս մասը չնշել, և նրա խնդրանքը կատարվում է:

Թուրքերի նման, պարոն Աֆլեքը փորձում էր վերադասավորել իր պատմությունը, բայց ինչպես Ուիլյամ Ֆոլքներն է ասում՝ «անցյալը երբեք չի մահանում, այն նույնիսկ անցյալ չէ»:

Երբ նրա ստրկատեր նախնիների պատմության և այն թաքցնելու փորձի մասին մանրամասները հրապարակվեցին, Աֆլեքն անմիջապես ներողություն խնդրեց իր սխալ դատողության համար:

Հիմա նա արդեն ամբողջապես ազատված է և պետք է օգնի 50 միլիոն մարդկանց, ովքեր իրենց անվանում են թուրք, որպեսզի նրանք նույնպես ընդունեն իրենց ճշմարտությունը:

Դերասանը կարող էր միգուցե ֆիլմ ստեղծել Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին: Թուրք առաջնորդն իր ձեռքերը չի արյունոտել Հայոց ցեղասպանության իրագործմամբ, բայց դեմ չի եղել օգուտներ քաղել դրանից: Երբ նա պետք է կառուցեր Անկարայի իր նախագահական պալատը, չհապաղեց այն կառուցել հայ ընտանիքներից առգրավված տարածքում:

Բայց ի՞նչ է նա արել առգրավված մյուս հայկական հողերը, օրինակ՝ Էլազիգում, Դիարբեքիրում, Մարդինում, Մուշում, Բիթլիսում, Վանում և այլ տեղերում: Նա խոստացել է քրդերին տալ հայկական հողերը՝ այն պայմանով, որ իրեն օգնեն պարտության մատնել հույներին «Մուսուլմանների անկախության համար» պատերազմի ժամանակ, որը ներառում էր քրդերին: Որոշ քրդեր նրա կողմն են անցնում, և նա հաղթում է պատերազմը: Բայց նա թքած ուներ իր խոստման և իր հավատարիմ դաշնակից քրդերի վրա:

Հայերը ոչնչացվել էին «ներքուստ» քրիստոնյա ռուսների կողմից լինելու պատճառով: Քրդերը, չնայած լինելով մուսուլման, հայտարարվում էին «վայրենիներ» որոնք պետք է «քաղաքակրթվեն», այսինքն՝ թրքացվեն, անկախ իրենց ցանկությունից: Ինը տասնամյակ անց թուրք-քրդական թշնամությունը նույնքան թարմ է՝ որքան այն ժամանակ, երբ այն բորբոքվել էր «ժամանակակից» Թուրքիայի հիմնադիրի կողմից:

Պարոն Աֆլեքի մեկնաբանությամբ մի վավերագրական ֆիլմն այս հարցերի շուրջ միգուցե կարողանար որոշակի ողջամտություն սերմանել այն բանավեճում, թե ով ինչ է արել և ում: Քրդերը նույնպես կշահեն դրանից:

Օրինակ՝ այսօրվա Թուրքիայում 2900 հայկական բնակավայրեր ունեն թուրքական անուններ, բայց բնակեցված են հիմնականում քրդերով: Եթե թուրքերը որոշեն ընդունել ապագաղութացման քաղաքականություն, քրդերը, իրենց իսկ նկատմամբ ազնիվ լինելու դեպքում, պետք է վերականգնեն այս բնակավայրերի հայկական անունները: Ազատ Քրդստանը նույնպես պետք է Հայաստանին փոխհատուցում վճարի, ինչպես գերմանացիներն են վճարել Իսրայելին: Դա առաջին հերթին կլինի բարձր գովեստի արժանի քայլ:

Այսպիսի բացարձակ մարդկային, ինչ-որ տեղ անսպասելիորեն քաղաքակիրթ քայլը կլինի բացարձակ հակառակ Իսլամական պետության անքաղաքակիրթ դաժանություններին, որը կստիպի աշխարհին հիանալ քրդերի արարքով: Եթե քրդերն այսպիսի բան անեն, հայերը անպայման կնդունեն մեր անկեղծությունը, և աշխարհը ևս այն կնկատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում