Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 50-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Պրեմիեր դասի մրցաշարերում:
Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակչում Սերենան 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել իսպանուհի Կարլա-Սուարես Նավարոյի նկատմամբ: Սերենայի հաղթական շարքը մեկնարկել էր 2012թ.՝ Մայամիի մրցաշարից:
Մադրիդի մրցաշարում Սերենան 19 անընդմեջ հաղթանակ է տոնել: