Ամեն տարի մայիսի 8-ին նշվում է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը, որը սահմանվել է ի պատիվ շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և մարդասեր Ժան Անրի Դյունանի, ով ծնվել է 1828թ. այդ օրը՝ գրում է Calend-ը:
19-րդ դարի կեսերին Դյունանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվեցին կամավորների խմբեր, որոնք օգնություն ցուցաբերեցին մարտի դաշտում վիրավորվածներին: Իսկ 1863-ին նրա նախաձեռնությամբ գումարվեց համաժողով՝ հիմք դնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Միջազգային Կարմիր խաչ պաշտոնական անվանումը հաստատվել է 1928-ին՝ Հաագայի 13-րդ միջազգային համաժողովի ընթացքում: