Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Today’s Zaman. Ադրբեջանում բոլոր թեկնածուները Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման կողմնակից են

Թուրքական Today’s Zaman թերթը ներկայացրել է նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդական ընտրությունների վերաբերյալ ռեպորտաժ, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին համար գրանցված պատգամավորության բոլոր թեկնածուները կողմ են արտահայտվում Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակման օգտին:
Թերթը նաեւ հայտնում է, որ ընտրություններին հետեւելու են ավելի քան 40.000 տեղական եւ միջազգային դիտորդ: Ընտրություններին էլ մասնակցում է մոտ 700 թեկնածու, որոնք պայքարում են 125 տեղի համար: Ապագա խորհրդարանը մեծ խնդիրների լուծման առաքելութոյւն է ունենալու առաջիկա 5 տարիների ընթացքում` գազից եւ նավթից ստացված եկամուտների կառավաարումից մինչեւ Հայաստանի հետ Լեռնային ղարաբաղի հարցով վեճերի կարգավորումը:
Սա արդեն չորրորդ անգամն է, երբ սկսած 1990-ականներին հռչակած անկախությունից հետո, այս երկիրն անցկացնում է խորհրդարանական ընտրություններ: Ընտրարշավի ժամանակ կիրառվում են մինչեւ այժմ չկիրառված մեթոդներ, հիմնականում երիտասարդ, Արեւմուտքում կրթություն ստացած երիտասարդների կողմից: Նրանցից մեկը անկախ պատգամավոր Բախթիյար Հաջիեւն է, որն ավարտել է թուրքական դպրոց Բաքվում եւ վերջերս գիտական աստիճան է ստացել հանրահայտ Հարվարդի համալսարանում:
Նա լուրջ հաջողության է հասել իր շուրջ երիտասարդությանը համախմբելու հարցում, որոնք օգնում են նրան քարոզարշավի այս իրերին: Հաջիեւի խոսքերով, իր ընտրատարածքում կա 42.000 ընտրող, որն ամենամեծերից է, եւ որտեղ ամենալուրջ մրցակցությունն է` 14 թեկնածու: Հաջիեւը բավարար չի համարում քարոզարշավի համար հատկացված 23 օրը:
Հաջիեւի կարգախոսն է՝ «դրական փոփոխություն», որը, ըստ նրա, նշանակում է քաղաքացիների կողմից քաղաքական կամքի դրսեւորում՝ պաշտպանելու իրենց շահերը:
Ասիմ Մոլլազադեն, որը ներկայիս խորհրդարանի գործող պատգամավոր է ընդդիմադիր Ժողովրդավարական բարեփոխումներ կուսակցությունից, հայտարարել է, որ ոչ մի բան չի կարող ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա: «Երկու երկրներն էլ կիսում են նույն արժեքները եւ այդ արժեքները Աթաթուրքի հանրապետությունն ու Ադրբեջանը միասնակն են դարձնում»,- ասել է Մոլազադեն: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին` նա ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են նորմալ հարաբերութոյւններ հաստատել Հայաստանի հետ, եթե երկիրը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից:
Հաջիեւն իր հերթին ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փորձության են ենթարկվել հայ-թուրքական հարաբերությունների սկզբնական շրջանում, եւ դա «շփման խնդիր էր»: Նա ավելացրեց, որ կողմերը անհիմն չէին վստահում մեկը մյուսին: «Թուրքիան կարծում էր, որ Ադրբեջանի դերն այս գործընթացում փոքր է, քան իրականում կա, եւ որ Ադրբեջանն անհամարծեք քայլեր ձեռնարկեց: Ես կնախընտրեի բաց երկխոսությունն ու երկկողմ հարգանքը»:
Ադրբեջանի ամենահին կուսակցության` Մուսավաթի ղեկավար Իսա Ղամբարը մեղադրեց Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամի համար: Նա առաջարկում է, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ աշխատեն հայ-թուրքական մերձեցման գործընթացում: Ղամբարն ասել է, որ եթե հայ-թուրքական մերձեցումը հաջողած լիներ, այսօր ռուսական ներկայությունը Հայաստանում այդքան մեծ չէր լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում