Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

«Եդինայա Ռոսիան» նախագահական ընտրությունների ժամանակ կպաշտպանի Մեդվեդևին, եթե…

Ռուսաստանում 2012 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ կարծես շատ արագ տեղի է ունենում քաղաքական գործընթացների բյուրեղացում:

Չինական հեռուստատեսությանը Դմիտրի Մեդվեդևի երեկվա հարցազրույցից հետո, երբ նա հայտարարել էր, որ չնայած Պուտինի հետ ունեն նույն նպատակը` բարգավաճող Ռուսաստան, սակայն տարբեր ճանապարհներ են տեսնում դրան հասնելու համար, նախագահի հայտարարություններին անմիջապես արձագանքել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը Interfax գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Եդինայա Ռոսիան» կպաշտպանի Մեդվեդևի թեկնածությունը միայն այն դեպքում, եթե քվեաթերթիկներում չլինի վարչապետ Վլադիմիր Պուտինի անունը:

Այս դիրքորոշումը, ըստ Մորոզովի, պայմանավորված է նրանով, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդը հենց Վլադիմիր Պուտինն է: Միաժամանակ կուսակցությունում կարծում են, որ գործող վարչապետն ու նախագահը համաձայնության կգան այն հարցի շուրջ, թե ով է առաջադրվելու 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Ինքը` վարչապետ Վլադիմիր Պուտինը, այս հայտարարությունները չի մեկնաբանում: Ապրիլի 12-ին Կիևում գտնվող վարչապետը հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ, իսկ նրա խոսնակը նշել է, թե իրենք դեռ չեն ծանոթացել նախագահ Մեդվեդևի հարցազրույցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում