Դորտմունդի «Բորուսիա»-ն չի դիտարկում Իլկայ Գյունդողանի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանֆերների փոխանակման տարբերակը: Այդ մասին հայտարարել է դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
««Բորուսիա»-ն չի պատրաստվում փոխանակել Գյունդողանի և Գյոտցեի տրանսֆերները: Գյոտցեն «Բավարիա»-ի խաղացող է, և ես չեմ կարող պատկերացնել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Գյունդողանն արդեն հայտնել է «Բորուսիա»-ին, որ չի պատրաստվում երկարաձգել 2016 թվականին ավարտվող պայմանագրի ժամկետը: Ինչ վերաբերում է Գյոտցեին, ապա նա հաճախ տեղ չի գտնում «Բավարիա»-ի հիմնական կազմում: Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսիա»-ից:











































