Շաբաթներ առաջ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Իրանը ցանկանում է ձու ներկրել Հայաստանից: Այսօր «Առաջին լրատվական»-ը «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանից փորձեց պարզել, թե բանակցությունները ինչ արդյունք ունեցան:
«Բանակցությունների արդյունքում մենք համաձայնության չեկանք, քանի որ նրանք չցանկացան առնվազն 1 տարով պայմանագիր կնքել: Պազապես ցանկանում էին միայն սղության դեպքում իրենց ձու մատակարեինք, իսկ նման պայմաններում կա՛մ մեզ մոտ չնախատեսված ձվի սուղ կառաջանար, կա՛մ էլ հավելյալ արտադրանք ունենալու դեպքում` ավելցուկ: Իսկ դա մեզ ձեռնտու չէր, քանի որ մենք, Պարսկաստանից բացի, ձվի այլ շուկաներ չունենք»,- պարզաբանեց Խաչիկ Մանուկյանը: