1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր՝ գրում է Calned-ը:
Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր, որը 1991-ի՝ «Աշխարհում մամուլի ազատությունն ապահովելու աջակցության մասին» բանաձևում խոստովանել է, որ ազատ, անկախ և պլյուրալիստական մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչ տարրն է:
Գլխավոր համաժողովը Գլխավոր ասամբլեային է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամների, պետությունների՝ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օր հայտարարելու ցանկությունը:
Այդ օրն ընտրվել է ի պատիվ Վինդհուկյան հռչակագրի՝ անկախության ապահովման աջակցության և աֆրիկյան մամուլի պլյուրալիզմի մասին, որն ընդունվել է 1991-ի մայիսի 3-ին և կազմակերպվել ՅՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից Նամբիայի Վինդհուկե քաղաքում: