Լուրեր
Որ դեպքում Ղարաբաղում պատերազմը կվերսկսվի. «Անտինոմիա»
  • 22:31
  • 2015-05-01
  • Դիտումներ՝ *

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումները երեկ կրկին հետաձգվեցին: Դժվար է ասել` արդյոք պատճառը Էրդողանի ու Դավութօղլուի զանգե՞րն էին և տեղի թուրքական համայնքի կազմակերպած բազմահազարանոց բողոքի ցույցե՞րը, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական այս առևտրի առանցքում նաև այլ` կոնկրետ Հարավային Կովկասում Գերմանիայի`սեփական դերակատարության մեծացման հավակնություններն են, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում առավել մեծ ներգրավվածություն ունենալու տեսքով:

Չմոռանանք, որ տարեսկզբին Բեռլինում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր ԵԱՀԿ միջնորդական խմբում ներգրավվելու պատրաստակամության մասին: Եվ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ դրանից առայժմ ձեռնպահ մնալու` գերտերությունների որոշումները դիտարկելով հենց տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի տեսանկյունից` ինչպիսի զարգացումներ կարող ենք ակնկալել առաջիկայում ինչպես Ղարաբաղի հարցում, այնպես էլ բուն Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Այս հարցերի շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

  • Դիտումներ՝ *