ՀՀ առողջապահության նախարարությունը խորը ափսոսանքով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 83 տարեկանում մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:
Քաղաքացիական հոգեհանգիստը` փետրվարի 19-ին, ժամը 18-00-ին Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 20-ին, ժամը 13-00-ին` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից