Ապրիլի 24-ին` Զատկի տոնին ընդառաջ այսօր «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե ձվի սղություն կառաջանա՞, ձվի գները կթանկանա՞ն, թե՞ ոչ.
«Կարող եմ վստահեցնել, որ մենք այսօր Զատկի տոնին ընդառաջ բավարար քանակությամբ ձու ունենք: Եթե նորից չլինեն մարդիկ, հանձնաժողովներ, միջնորդներ և այլն, և այլն, աժիոտաժ չառաջացնեն, հստակ հայտարարում եմ, որ ձուն բավարարելու է բոլորին: Այսինքն` այսօր մենք ունենք ձվի այն չափաբաժինը, որը մեր սպառողներին տոնին ընդառաջ պետք է: Բոլորը կարող են գնել այնքան, որքան իրենց պետք է: Ավելին` նույնիսկ կարող են 15 օրվա ձու գնել: Իսկ թանկացումներ չեն սպասվում: Այսինքն, ինչ գնով այսօր ձուն վաճառվում է, այդ գնով էլ կիրացվի այդ օրը»,- ասաց Խաչիկ Մանուկյանը: