Հանրապետության տարածքում մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում, 2-5-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-4-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Լուսանկարը՝ hetq.am-ի