Ըստ նախնական տվյալների` 2010թ. հունվար-դեկտեմբերի ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը (պակասուրդը) կազմել է մոտ 1.3 մլրդ դոլար, որը, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, նվազել է 69.4 մլն դոլարով, ինչը տեղի է ունեցել հիմնականում ընթացիկ տրանսֆերտների դրական մնացորդի ավելացման հաշվին:
Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ: 2010թ. հունվար-դեկտեմբերի արդյունքներով, ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 14.0%`2009թ. նույն ժամանակաշրջանի 16.0%-ի դիմաց: