ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբից aravot.am-ին հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ ուրիշի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ իքս-քաղաքացին փորձել է քվեարկել Վիգեն Սարգսյանի փոխարեն:
Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, միաժամանակ ուսումնասիրվում են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ բոլորը ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:








































