Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Հայերն այժմ պետք է հետապնդեն օրինական պահանջներ՝ Ցեղասպանության հավելյալ ճանաչման փոխարեն. Սասունյան

Հայ ժողովուրդն անցյալ շաբաթ անմոռանալի օրեր անցկացրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությունների ժամանակ: «Ցունամին», որից այդքան սարսափում էին թուրք ժխտողականները, շատ առումներով իրականություն դարձավ… Մինչ աշխարհասփյուռ հայությունը վերջին տարիներին զբաղված էր ոգեկոչման միջոցառումների կազմակերպմամբ, նրա ջանքերը կրկնապատկվեցին շնորհիվ որոշ անսպասելի զարգացումների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի անմիտ հռետորության և հակազդեցության:

Տարին սկսվեց Էրդողանի մանկամիտ խորամանկություններով. Գալիպոլիի պատերազմի հարյուրամյակի հիշատակի օրվա տեղափոխումը ապրիլի 24-ին նպատակ էր հետապնդում տապալել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Միջազգային լրատվամիջոցներն արագորեն բացահայտեցին Թուրքիայի նախագահի հնարքը՝ լայն հրապարակայնություն ապահովելով Ցեղասպանության առաջիկա տարելիցի համար:

Ապրիլի սկզբին Քարդաշյանների այցը Հայաստան հազարավոր հոդվածների, հեռուստահաղորդումների և սոցիալական լրատվամիջոցների միլիոնավոր հաղորդագրությունների նյութ դարձավ: Մի քանի օր անց Հռոմի Ֆրանցիսոկոս պապը իր «ցունամին» առաջացրեց՝ համարձակ խոսքեր ասելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկ անգամ ևս Էրդողանը ավելի սրեց իրավիճակը՝ վիրավորելով ոչ միայն Հռոմի պապին, այլև մեկ միլիարդ կաթոլիկների և Պապի ծննդավայր Արգենտինային: Դրանից կարճ ժամանակ անց Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ավելի լայն լուսաբանում ապահովելով լրատվամիջոցներում:

Առաջին անգամ ապրիլի 24-ին և Հարյուրամյակի առիթով Հայաստանում լինելը շատ հուզիչ էր: Հայաստանի կառավարությունը վիթխարի աշխատանք էր տարել հրավիրելով հազարից ավելի բարձրաստիճան անձանց աշխարհի 60 երկրներից, ներառյալ նշանավոր մտավորականների, իրավագետների, քաղաքական գործիչների, 30 երկրների խորհրդարանակաների և այլ ցեղասպանությունների վերապրածների: Ապրիլի 22-23-ին ականավոր հյուրերը մասնակցեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին, որտեղ ես հանդես եկա կարճ ելույթով՝ քննադատելով նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելու խոստման դրժումը: Ես բացատրեցի, որ չնայած լայնորեն տարածված թյուրիմացության, Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 23-ին Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր վեց կուսակցությունները հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես և սպասվում էր, Թուրքիան շատ բուռն արձագանքեց դրան՝ հետ կանչելով իր դեսպանին Վիեննայից: Սա երկրորդ թուրք դեսպանն է, որ այս ամսվա ընթացքում հետ է կանչվում Անկարայի կողմից: Քանի որ գնալով ավելանում է այն երկրների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ապա շուտով Թուրքիան կարող է շատ ավելի քիչ դեսպաններ ունենալ, դրանով իսկ իրեն մեկուսացնելով աշխարհի մեծ մասից…

Ապրիլի 23-ին նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը փայլուն ելույթ ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Բեռլինում՝ ճանաչելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև Գերմանիայի մեղսակցությունը թուրք-օսմանյան ցեղասպանական արշավին: Չնայած Թուրքիայի ուժեղ ճնշումներին՝ ակնկալվում է, որ Գերմանիայի Բունդեստագը նույնաբովանդակ մի բանաձև կորդեգրի, որը հարվածային ալիքներ կուղարկի Էրդողանի նորակառույց պալատի հազար սենյակներով մեկ, քանի որ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր 1915 թվականին և մինչ օրս շարունակում է իր սերտ հարաբերությունները…

Ապրիլի 23-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ սրբադասման պատմական արարողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի կարգը դասելով: Այս հուզիչ ծիսակատարությունից հետո, հենց ժամը 19:15-ին, աշխարհի բոլոր եկեղեցիները սկսեցին 100 անգամ հնչեցնել իրենց զանգերի ղողանջները: Այդ օրը երեկոյան System of a Down խումբը անվճար համերգ տվեց Երևանի Հանրապետության հրապարակում, որին մեծ խանդավառությամբ ներկա էին հազարավոր երիտասարդներ՝ չնայած տեղատարափ անձրևին: Համերգը հեռարձակվում էր ուղիղ եթերով՝ Ցեղասպանության մասին ռոք խմբի ուղերձը տարածելով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց շրջանում:

Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որին մասնակցում էին հարյուրավոր կրոնական առաջնորդներ, դեսպաններ, պաշտոնատարներ, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Մինչ երկու գերտերությունների ղեկավարները ապրիլի 24-ին ժամանել էին Երևան, Թուրքիային, չնայած իր գործադրած ջանքերին, չէր հաջողվել նույն տրամաչափի ղեկավարներ ներգրավել Գալիպոլիի միջոցառմանը: Շատ տեղին էր, որ այս մեծաշուք առիթով Երևանի հուշահամալիրում հավաքված ականավոր հյուրերը մի քանի ժամ անցկացրեցին գաղթականների նման ծածկոցներով փաթաթված՝ ցուրտ եղանակին անձրևից պատսպարվելով մեծ ծածկի տակ:

Անցյալ շաբաթվա առավել շշմեցուցիչ զարգացումներից էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայերի «տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն էր», որը միջազգային իրավունքի համաձայն հավասարազոր է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Չպետք է զարմանալ, եթե հանկարծ Էրդողանը հեռացնի Դավութօղլուին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Այժմ, երբ Հարյուրամյակը մնաց հետևում, ժամանակն է, որ հայերը շրջեն Հայոց ցեղասպանության ճանաչման էջը և սկսեն համակարգված կերպով հետապնդել իրենց պահանջները Թուրքիայից միջազգային, տարածաշրջանային և տեղական դատարաններում:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում