Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ – Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ մյուս հետիոտնը, որը նույնպես երիտասարդ աղջիկ էր՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։