Ինչպես հաղորդում է Interfax-Ukraine-ը, ուկրաինական խոշոր քաղաքներից մեկում` Լվովում անջատվել են բոլոր լուսացույցերը: $2.000 պարտքի պատճառով դրանք անջատվել են առանց զգուշացման: Քաղաքային իշխանություններն իրենց դժգոհությունն են արտահայտել այս կապակցությամբ` նշելով, որ այդ իրավիճակը լուրջ ճանապարհատրանսպորտային վթարների պատճառ կարող է հանդիսանալ: