Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը առաջինը ծանրաձողին մոտեցան մինչև 53 կգ քաշային կարգի կանայք, որոնց թվում էր նաև Էլեն Գրիգորյանը:
Հայ մարզուհին արծաթե մեդալ նվաճեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում` գլխավերևում պահելով համապատասխանաբար` 85 և 110 կգ ծանրաձողը:
Էլենը երկամարտի 195 կգ արդյունքով զիջեց միայն Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դաշդելենին, ով ցուցադրեց 202 կգ արդյունք:









































