Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամենամեծ երազանքս Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկե մեդալն է. Հռիփսիմե Խուրշուդյան

Օլիմպիական խաղերի 2012 թ բրոնզե մրցանակակիր, 2009թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2007 թ Եվրոպայի չեմպիոնուհի ու բազմակի մրցանակակիր, աշխահահռչակ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն ապրիլի 27-ին այցելել է Երևանի Ս. Շահումյանի անվան № 1 հիմնական դպրոց, հանդիպել աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:

Դպրոցի օրհներգով, պարային գեղեցիկ կատարումներով, մարզուհուն նվիրված բանաստեղծության արտասանությամբ Հռիփսիմեին հիացնելուց հետո աշակերտները բազմաթիվ հետաքրքրաշարժ հարցեր են ուղղել նրան: Անվանի մարզուհին մեծ սիրով ու պատրաստակամությամբ պատասխանելով բոլոր հարցերին, պատմել է, որ ինքը ծանրամարտով զբաղվել է 11 տարեկանից, և չնայած որ քիչ հայ աղջիկներ են այդ մարզաձևով զբաղվում, որոշել է շարունակել իր մարզումները, որի շնորհիվ էլ առաջին անգամ լուրջ հաջողության է հասել և մեդալ նվաճել 18 տարեկանում:

Հայտնի և բոլորի կողմից սիրված մարզուհին նշել է, որ չնայած ստացած լուրջ վնասվածքին ու տարած վիրահատությանը, ինքը երբեք չի վհատվել ու մարզվելով կարողացել է 6 ամսվա ընթացքում նախապատրաստվել ու մասնակցել 2012 թ. օլիմպիական խաղերին, որտեղ էլ արժանացել է բրոնզե մեդալի: Նա իր ամենամեծ երազանքն է համարում հաջորդ՝ 2016 Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելը:

Խոսելով հետաքրքրությունների մասին՝ նա ասել է, որ ազատ ժամանակ սիրում է զբաղվել ձեռագործությամբ, ընթերցանությամբ ու իր անձնական օրինակը բերելով՝ կոչ է արել դպրոցականներին լինել համառ, նպատակասլաց, անկոտրում, հաղթահարել բոլոր դժվարությունները, պայքարել ու հասնել բաղձալի երազանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում