Սիրիական հակամարտության երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչներն էլ ենթադրաբար ռազմական հանցանքներ են գործել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման եզրակացության է եկել ՄԱԿ-ի փորձագետների խումբը:
Մասնագետները զեկույց են կազմել՝ հիմնվելով Սիրիայից փախած տուժածների և ականատեսների հետ 445 հարցազրույցների վրա:
Հարցվածների խոսքով՝ ռազմական հանցագործությունները՝ սպանություն, կտտանքներ և ահաբեկչական գործողություններ, խաղաղ տարածքներում իրականացրել են և´ կառավարական զորքերը, և´ ընդդիմադիրները:
Փորձագետները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել մեղավորներին հանձնել Միջազգային քրեական դատարան:










































