Օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում էին գործել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կազմակերպվել էր ակցիա` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, իսկ մի շարք լրատվամիջոցներ այդ առթիվ տարածեցին հայտարարություն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի տեղեկացմամբ, «Կոշ» ՔԿՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ ծառայողական քննություն է սկսվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարձակում գործելու առթիվ: