«Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը գերազանցել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի գործող չեմպիոն Top Gear շոուում «Ռեդ Բուլ»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելի ռեկորդը:
Նախկինում գերմանացին հաղթահարել է Սուրեյ կոմսության մայրուղին 1.44,0 ցուցանիշով: Այժմ Հեմիլթոնը գերազանցեց այդ ռեկորդը` ցուցադրելով 1.42,9 արդյունքը:
«Զարմացած եմ: Սակայն հիասթափված կլինեի, եթե ինձ չհաջողվեր լավ արդյունք գրանցել»,- Daily Mail-ը մեջբերում է Հեմիլթոնի խոսքերը: