Այսօր Ուկրաինայում և ամբողջ աշխարհում Չեռնոբիլյան աղետի 29-րդ տարելիցն է:
1986-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգոբլոկում պայթյունը համաշխարհային պատմության մեջ ամենազանգվածային տեխնոգեն վթարի պատճառը դարձավ:
Միջուկային էներգետիկայի պատմության ողջ ընթացքում այս վթարը համարվում է ամենախոշորը` ինչպես դրա հետևանքով տուժածների թվով, այնպես էլ տնտեսական վնասով:
2011-ի ապրիլի 19-ին Կիևում տեղի ունեցավ դոնորների համաժողով` Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի նոր` «Թաքնվելու» օբյեկտ կառուցելու համար: Համաժողովի մասնակից երկրները պարտավորվել են Ուկրաինային 550 մլն եվրո հատկացնել` այդ նախագծերի համար:
2012-ի ապրիլից սկսվել է նոր անվտանգ օբյեկտի կառուցումը: