Քիչ առաջ ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ կատարեց իր քաղաքացիական պարտքը Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում: Նախ քվեարկեց տիկին Ռիտա Սարգսյանը, որից հետո`Սերժ Սարգսյանը:
henaran.am-ի փոխանցմամբ առաջին տիկինը մի պահ շտապել է և ուզում էր քվեաթերթիկը առանց կնքելու գցել քվեատուփը, բայց տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կանխել է նրան:
Լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում նախագահի թեկնածուն ասել է, որ քվեարկել է ապահով Հայաստանի, ՀՀ քաղաքացիների անվտանգության համար:
Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրական գործընթացը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա կերևա ընտրությունների առաջին արդյունքներից հետո:










































