«Սանթոս»-ի մարզչական շտաբն ու բժշկական անձնակազմը հատուկ ծրագիր են մշակել թիմի հարձակվող Նեյմարի մարզումների համար:
Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստի խաղն անկում է ապրել վերջին ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված է ֆուտբոլիստի հոգնածության փաստով: Այդ պատճառով առաջիկա երեք շաբաթների ընթացքում Նեյմարը կմարզվի հատուկ ծրագրով:
Հիշեցնենք, որ Նեյմարի անունը վերջերս հաճախ են կապում «Բարսելոնա»-ի հետ: Սակայն ֆուտբոլիստը միանշանակ չէ արտահայտվում իր ապագայի վերաբերյալ և հայտնում է անգամ, որ կարող հայտնվել Բունդեսլիգայում:









































