Ռուսաստանի խոշորագույն կինոընկերություններից մեկի` Централ Партнершип-ի (ЦПШ) նախագահ Ռուբեն Դիշդիշյանը լքում է իր պաշտոնը։ Նրան կփոխարինի Մարկ Լոլոն, որն ավելի վաղ զբաղեցրել է Централ Партнершип Sales House-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք շնորհակալ են Դիշդիշյանին Централ Партнершип ընկերությունում ունեցած իր մեծ ներդրման համար: Ներկա շուկայական հարաբերությունների պայմաններում ընկերության առջև նոր մարտահրավերներ են դրված: Մարկ Լոլոն հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար է, որը լավ ծանոթ է ընկերության բիզնեսին, մասնակցել է ընկերության հիմնադրմանը, և մենք վստահ ենք, որ նա ընկերությունը կբարձրացնի նոր մակարդակի»,- ասել է ЦПШ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Տիխոնովը:
Ընկերությունում նաև նշել են, որ Դիշդիշյանը, լքելով իր զբաղցրած պաշտոնը, մնում է որպես բաժնետեր:
ЦПШ-ն, որը մտնում է ПрофМедиа հոլդինգի մեջ, Ռուսաստանի խոշորագույն կինոընկերությունն է և Կինոաջակցության պետական հիմնադրամի կողմից հովանավորվող ընկերությունների ութնյակի ցանկում է:
Ռուբեն Դիշդիշյանն անձամբ մասնակցել է 108 ֆիլմերի և սերիալների պրոդյուսերական աշխատանքներին, որոնց թվում են «Վնասազերծումը», «Բրեստի ամրոցը», «Բժիշկ Ժիվագոը» և այլ ֆիլմեր: