Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Ինչու Թուրքիայի և մյուս երկրների համար այդքան բարդ է ճանաչել անցյալի հանցագործությունները. Վեդոմոստի

Մեկ դար անց ցեղասպանությունը շարունակում է մնալ ցավոտ և սուր խնդիր, որը մինչև հիմա ազդում է միջազգային հարաբերությունների և Թուրքիայի հեղինակության վրա: Մի շարք պատմաբաններ և հրապարակախոսներ հերքում են խաղաղ բնակիչների սպանության միտումնավոր բնույթը և հավաստիացնում, որ 1915-1916թթ, բախումների ժամանակ ավելի շատ թուրքեր են զոհվել, քան հայեր, գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն:

Ցեղասպանության մասին խոսող գրողներին և հասարակական գործիչներին մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «ազգային արժանապատվության վիրավորում»: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին հայտարարությունը, ով հայերի զանգվածային ոչնչացումը հավասարեցրեց հոլոքոստին և ստալինյան բռնապետություններին, առաջացրեց Անկարայի բուռն արձագանքը: Թուրքիայի ԱԳՆ-ը բացատրություն պահանջեց Վատիկանի դեսպանից: 2011թ. Ֆրանսիայում ընդունվեց հայերի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք, որից հետո Թուրքիան դադարեցրեց ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ (օրենքն ուժի մեջ չմտավ):

Թուրքիան ոչ միշտ է նման կերպ արձագանքում ցեղասպանության մասին հայտարարությանը: Վլադիմիր Պուտինի նամակն ուղղված «Հիշողություն առանց սահմանների» երեկոյի կազմակերպիչներին և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որտեղ ցեղասպանությունը կոչվում է ցեղասպանություն, դեռևս արաձագանքի չի արժանացել Թուրքիայի իշխանությունների կողմից: Լավրովն ընդգծում է, որ «զանգվածային հանցագործությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի վատանան հարաբերություններն այն կառավարությունների հետ, որոնք այժմ գործում են այն տարածքներում, որտեղ կատարվել են այդ հանցագործությունները» և որպես օրինակ բերում է Գերմանիան: Սակայն Գերմանիայում ընդունել են նացիզմի և նացիստների հանցագործությունները, իսկ Թուրքիան փորձում է ժխտել ցեղասպանությունը` զանգավածային սպանություններն արդարացնելով պատերազմով և նախկինի պես զանգվածային սպանությունների նախաձեռնողներից մի քանիսին համարում է ազգային պատմության դրական հերոս:

Թուրքիան միայնակ չէ: Տոկիոն փորձում է հերքել զանգվածային ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են ճապոնական բանակի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չինաստանի, Կորեայի և Ասիայի այլ երկրների տարածքներում և խստորեն քննադատում է նախկին զոհերի դիրքորոշումը: ԱՄՆ-ի իշխանւթյունները միայն 2010թ. մայիսին ներողություն խնդրեցին հնդկացիներից` նրանց ոչնչացման և տեղահանման համար: Ռուսաստանում շարունակում է չլուծված մնալ ստալինյան ժամանակաշրջանի հանցագործություններն իրավաբանորեն ճանաչելու հարցը:

Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը աստիճանաբար փոխվում է` նշում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: 2008թ. դեկտեմբերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, քննադատեց թուրք գիտնականներին և մշակութային գործիչներին, որոնք ներողություն խնդրեցին հայ ժողովրդից: Իսկ 2014թ. ապրիլին նա հայտարարեց. «Ցանկանում ենք, որպեսզի 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն և ցավակցում ենք նրանց թոռներին… Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները դժվար ժամանակաշրջան էին միլիոնավոր հպատակների համար` անկախ կրոնական և էթնիկական պատկանելիությունից և լի էին դառն իրադարձություններով »:

2015թ. ապրիլին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց. «Մենք կրկին հարգանքով հիշում ենք օսմանյան հայերի մասին, որոնք զոհվեցին 1915թ. արտաքսման ժամանակ և կիսում ենք ցավը նրանց հայերի և թոռների հետ»:

Ցավ կիսելու և ցեղասպանության ճանաչման միջև երկար ժամանակ է ընկած, նույնիսկ մի քանի սերունդ: Դժվար թե Թուրքիան այժմ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. անդամակցությունը ԵՄ-ին (որին խոչընդոտում է քրեական օրենսգրքում 301-րդ հոդվածի ակայությունը և ցեղասպանության չճանաչելը) դուրս է եկել Անկարայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրների շարքից:

Թուրքիան մտավախություն ունի, որ ցեղասպանության ճանաչումը և զոհերի հարազատներին փոխհատուցման անհրաժեշտությունը կդառնան նոր հայցերի նախատիպ` կարծում է Մարկեդոնովը: 1920-1922թթ. Թուրքիայում անկախության համար պատերազմի ժամանակ սպանվել և տարհանվել են հարյուր հազարավոր հույներ, հավակնություններ կարող են առաջ քաշել նաև ասորիների և քրդերը:

Պատմական պատասխանատվության հարցը բախվում է իրական քաղաքականության պրագմատիզմի հետ. ԱՄՆը կցանկանար դատապարտել ցեղասպանությունը, սակայն Վաշինգտոնի համար ավելի կարևոր է փոխհարաբերությունը Մերձավոր Արևելքի առանցքային գործընկերոջ հետ:

Ռուսաստանը, դատապարտելով հայերի ցեղասպանությունը, հայտնվում է երկակի իրավիճակում: Խորհրդային ժամանակաշրջանի հանցագործությունները ճանաչվել են երկրի ղեկավարության կողմից, սակայն քաղաքական և սոցիալական դրդապատճառներով միլիոնավոր մարդկանց ոչնչացման նախաձեռնողները դատապարտված չեն, իսկ հանցագործությունները գնալով ավելի հաճախ արդարացվում են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում