Հռոմի Պապի պաշտոնը լքող Բենեդիկտոս ХVI-ի իրավահաջորդը կարող է լինել ոչ Եվրոպայի ներկայացուցիչ: Այդպես է համարում Հռոմի Պապի մտերիմներից, ազդեցիկ կարդինալ Պոլ Պոպարդը: Նա ընդգծել է, որ Պապի պաշտոնաթողության լուրը կարող է կարդինալներին մղել նոր Պապին Եվրոպայի տարածքից դուրս փնտրելուն: Այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ցանկացած տարբերակ հնարավոր է:
Երբևէ կաթոլիկ եկեղեցու ժամանակակից պատմության մեջ Պապի գահին չի տիրել կարդինալ ոչ եվրապական երկրից:
82-ամյա Պոպարդը, ով վերջին 25 տարվա ընթացքում սերտորեն համագործակցել է Ռատցինգերի հետ, հայտնել է, որ Պապի ինքնակամ հրաժարականի պատճառը ոչ միայն տարիքն ու առողջական վիճակն է, այլև կաթոլիկ եկեղեցում ստեղծված իրավիճակը: Կարդինալի խոսքերով՝ Պապի 7-ամյա կառավարման տարիներին տեղի է ունեցել Պաոլո Գաբրիելի միջոցով գաղտնի տեղեկատվության արտահոսք Վատիկանից, սեռական բարքերի շուրջ առաջացած աղմուկ, պայքար կաթոլիկ եկեղեցու խմբակցությունների միջև: Նա նշել է, թե անզգա պետք է լինել չարձագանքելու համար այն հանգամանքին, որ քո մտերիմներից մեկը քո իսկ անձնական փաստաթղթերն է պատճենում: Ահա, այս ամենը, ըստ Պոպարդի, հանգեցրեցին Պապի հրաժարականին:
Այսօր կաթոլիկների երկու երրորդը բնակվում է Եվրոպայի տարածքից դուրս:









































