Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Ադրբեջանը պետք է փոփոխություններ մտցնի իր թուրքական քաղաքականությունում. ադրբեջանցի քաղաքագետ

Ադրբեջանական SalamNews կայքի փոխանցմամբ,ադրբեջանցի քաղաքագետ Առաստուն Օրոջլուն անդրադարձ է կատարել թուրք-ադրբեջանական հարաբերություններին.

«Ներկայումս որոշակի սառնություն է զգացվում թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանը պետք է որոշակի փոփոխություններ մտցնի իր թուրքական քաղաքականությունում: Այժմ երկու երկրների միջև այնպիսի պահեր են առաջանում, որոնց մասին լռում է թե´ պաշտոնական Անկարան, թե´ պաշտոնական Բաքուն:

Ներկայումս դեպի Ադրբեջան թուրքական բազմաթիվ ապրանքների ներկրման վրա արգելք է դրված: Կան նաև լուրջ փաստեր, երբ Ադրբեջանում նեղել են թուրք ձեռնարկատերերին: Օդում կախված վիճակում է մնացել նաև երկու երկրների միջև մի շարք էներգետիկ համաձայնագրերի կնքումը:

Թուրքիան մի երկիր է, որը մեծ հեղինակություն ունի Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կովկասում: Միևնույն ժամանակ Թուրքիան Ադրբեջանի միակ դաշնակիցն է: Դրա համար Ադրբեջանը չպետք է ուշացնի իր թուրքական քաղաքականությունում փոփոխություններ մտցնելը, քանի դեռ պաշտոնական Անկարան հանդես չի եկել կոշտ հայտարարություններով:

Վերջինս դեռ լռում է, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի: Թուրքիայի ներքին քաղաքականության ժամանակ մշտապես հաշվի են առնվել Ադրբեջանի շահերը: Պատրաստվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Էրդողանի կառավարությունը բավական զգուշությամբ է մոտենում տվյալ խնդրին:

Ես լուրջ ակնկալիքներ չունեմ ապրիլի 16-ին իրանական Ուրմիա քաղաքում կայանալիք Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումից: Բացատրեմ` ինչու. ա) նախ Ադրբեջանը պետք է հստակություն մտցնի իր թուրքական քաղաքականությունում, բ) Ադրբեջանը նույնպիսի հստակություն պետք է մտցնի Իրանի հետ իր հարաբերություններում:

Ներկայումս Իրանը Թուրքիայի կարիքն է զգում: Իմ կարծիքով, Իրանը ոչ պակաս չափով Ադրբեջանի կարիքն էլ է զգում, քանի որ նա գնալով առավել է մեկուսացվում: Այդպիսի իրավիճակում Ադրբեջանն առաջին հերթին պետք է բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նաև Իրանի հետ` այդ մասին իրազեկելով Թուրքիային: Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է մնալ առանց աջակցության»:

Հիշեցնենք, որ WikiLeaks-յան հրապարակումներում նշված էր, որ 2010 թվականի փետրվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե չի ցանկացել որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ (տարանցիկ) միջանցքի, ինչի համար էլ գազային պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ. «Մենք այս պայմանագիրը կնքեցինք «մեր թուրք բարեկամներին» ցույց տալու համար, որ մենք չենք թույլատրի Թուրքիային վերածվելգազաբաշխիչ կենտրոնի»: Բացի այդ, Ալիևը կոշտ արտահայտություններ էր օգտագործել Էրդողանի կառավարության դեմ: Թուրքական Milliyet թերթն այս կապակցությամբ գրեց. «Ալիևը խոցեց մեր սիրտը»:

Պետք է հիշել, որ 2009 թվականի հոկտեմբերի 15-ին Բաքվում ռուսական «Գազպրոմը» և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) պայմանագիր ստորագրեցին ադրբեջանական գազի գնման շուրջ: Դրանով Ադրբեջանը 2010 թվականի հունվարի 1-ից գազ էր առաքելու Ռուսաստան` տարեկան նվազագույնը 500 միլիոն խորանարդ մետր ծավալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում