Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան է վերադարձել «Փյունիկ»-ի հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հունվարի կեսերին ծնկի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում և այնտեղ էլ շարունակում էր ապաքինվել:
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 19-ամյա ֆուտբոլիստը նշեց, որ ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ չի հասցնի վերադառնալ:
«Բժշկիս հետ վերջին անգամ երբ խոսեցի, վստահեցրեց, որ ապաքինումը նորմալ է ընթանում, ոտքիս հետ ամեն ինչ լավ է: Երեք շաբաթ հետո արդեն կարող եմ թեթև մարզումներ սկսել՝ անհատական ծրագրով, վարժություններ կատարել հեծանիվով ու լողավազանում: Կարծում եմ՝ վեց ամսից արդեն պետք է կարողանամ խաղերի մասնակցել:
Նախկինում վնասվածքներ էլի ունեցել եմ, որ անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն, սակայն 3-4 ամիս անց խաղադաշտ եմ վերադարձել: Ճիշտ է՝ շատ դժվար է նման երկար ժամանակով բացակայել, բայց համբերատար եմ ու գիտեմ, որ հետագայում լավ է լինելու»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:











































