Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ սերբ Նովակ Ջոկովիչը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում: Աշխարհի առաջին ռակետը 2015 թվականին արդեն չորս տիտղոս է նվաճել:
«Ջոկովիչը հիանալի է հանդես եկել 2011, 2012, 2013 թվականներին: Իսկ այժմ նա գերազանց է խաղում: Դժվար է միշտ հաղթել:
2011 թվականին Ջոկովիչը նույնքան անթերի մրցաշրջան անցկացրեց, որքան հիմա: Կարող եմ շնորհավորել նրան: Կարծում եմ`բոլորը պետք է խոստովանեն, որ Ջոկովիչը հիմա հավասարը չունի»,- ESPN-ը մեջբերում է Նադալի խոսքերը: