Ռուսաստանի հատուկ ծառայությունները այս տարվա սկզբից Հյուսիսային Կովկասում ոչնչացրել են 87 գրոհայինի, ձերբակալել` 180-ին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին:
«Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից Ռուսաստանի տարածքում չեզոքացվել է 87 և ձերբակալվել են 182 գրոհայիններ և նրանց աջակիցները»,- նշել է Բորտնիկովը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից և հատկապես հունվար ամսին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության դաշնային ծառայությունները հակաահաբեկչական մեծածավալ գործողություններ են իրականացնում Հյուսիսային Կովկասում անօրինական զինված խմբավորումների անդամներին հայտնաբերելու և չեզոքացնելու համար: