Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Ֆ.Գորդոն. «ԱՄՆ-ն` որպես ՄԽ-ն համանախագահող երկիր, նաեւ որպես Կովկասում կարեւոր խաղացող, մեծ դեր է կատարում»

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաեւ կովկասյան հակամարտություններին, այդ թվում Ղարաբաղյան կարգավորմանը։ Մասնավորապես նրան հարց է ուղղվել` «Հայաստանում կա այսպիսի մի կարծիք, թե Ռուսաստանն է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կազմակերպելու եւ միջնորդելու առաջնորդի դերը, եւ դրա վերջին օրինակը Աստրախանում Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ անցկացված հանդիպումն է։ Արդյո՞ք Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հօգուտ Ռուսաստանի նվազեցնում են իրենց դերակատարությունը Մինսկի գործընթացում»։ Պետքարտուղարի տեղակալը համաձայն չէ նման կարծիքին. «Կարծում եմ՝ դա նորություն կլինի պետքարտուղարի համար, ով չափազանց կենտրոնացած է այդ խնդրի վրա եւ բավական ժամանակ է տրամադրել դրա լուծմանը` աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ հակամարտող կողմերի հետ եւ հուլիսին այցելելով այդ երկու երկրները Հայաստան եւ Ադրբեջան», – ասել է Գորդոնը: «Դա նորություն կլինի Մինսկի խմբում մեր բանագնաց դեսպան Ռոբերտ Բրադկեի համար, ով իր ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ հսկայական ժամանակ է հատկացրել` այցելելով այդ երկրները։ Դա նորություն կլինի ինձ եւ այստեղ` Պետական դեպարտամենտում ուրիշների համար, որովհետեւ Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բայց նաեւ որպես Կովկասում կարեւոր խաղացող, մեծ դեր է կատարում։ Եվ մենք շատ կենտրոնացած ենք այդ խնդրի վրա, որովետեւ դա վտանգավոր կացություն է»։
«Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորում կայացնելու հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու։ Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը այն դեպքում, երբ նրանք պետք է տնտեսության եւ դիվանագիտության առումով համագործակցեն։ Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում