ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրվում են կատալոնական «Բարսելոնա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Բազմաթիվ ակումբներ են հետաքրքրված Մարկոյի ծառայություններով ինչպես Իտալիայից, այնպես էլ Անգլիայից և Իսպանիայից: Կարող եմ ասել, որ կոնկրետ առաջարկներով հանդես եկել «Բարսելոնա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ալեքս Ֆերգյուսնը հանդիսանում է Վերատիի տաղանդի երկրպագուն»,- Le 10 Sport-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վերատիի գործակալ Դոնատո դի Կամպլին:
«Այնուամենայնիվ, Մարկոն չի պատրաստվում փոխել թիմը»,- հավելել է գործակալը:








































