Կոնֆեդերացիայի գավաթի 2013 թվականի խաղարկությանը և Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու նպատակով ազգային թիմերի կազմում հայտավորված բոլոր ֆուտբոլիստները պարտավոր կլինեն կենսաբանական անձնագրեր ունենալ` նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:
ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել ի պատասխան Համաշխարհային հակադոպինգային գործակալության քննադատության:
Հակադոպինգային գործակալությունը նշել է, որ ՖԻՖԱ-ի չինովնիկները միջոցներ չեն ձեռնարկում մարզիկներին վերահսկելու նպատակով: Ի պատասխան` ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ վերջին 2 տարիներին փորձարկել է կենսաբանական անձնագրերի համակարգը:











































