«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հայտարարել է, որ չի պատկանում ավտոարշավորդների թվին, ովքեր ամեն տարի թիմ են փոխում: Նա նաև նշել է, որ կարող է մարզական կարիերան ավարտել իր ներկայիս թիմում՝ «Ֆերարի»-ում:
«Անկասկած, կարող եմ կարիերաս ավարտել «Ֆերարի»-ում: Ներկայումս չեմ մտածում ապագայիս մասին, բայց այն ավտոարշավորդներից չեմ, ովքեր ամեն տարի փոխում են թիմը:
Կարիերայի ավարտից հետո ինչ-որ բանով պետք է զբաղվել: Չի կարելի բոլոր 30 տարիներն անցկացնել թոշակառուի կարգավիճակում»,- Ֆետելի խոսքերը մեջբերում է Motorsport.com-ը: