Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Հոլոքոստի մասնագետները շատ խանդոտ են այլ ցեղասպանությունների հանդեպ. Մայքլ Դորֆման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նյույորքաբնակ իսրայելացի գրող, ակտիվիստ Մայքլ Դորֆմանը:

-Պարոն Դորֆման, հայտնի է, որ  Իսրայելից  ևս պատվիրակություն է  ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումներին: Իսրայելական որոշ լրատվամիջոցներ   այս օրերին հրապարակումներ  են անում՝ կոչ անելով իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդեն կա տեղեկություն այն մասին, որ Իսրայելից երկու պատգամավոր այդ օրը կլինեն Հայաստանում: Կարո՞ղ ենք դա պաշտոնական Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը  ճանաչելու ճանապարհին արված ժեստ համարել:

Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել եմ դեռ մանուկ հասակում, հրեա գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքից, ես մինչ այսօր պահում եմ այդ գիրքը: 1976 թվականին ես եկա Իսրայել և հայտնաբերեցի, որ այդ գիրքը դարձել է պաշտամունք նաև սիոնիզմի, երիտասարդ հրեական պետության համար: Այդ ժամանակ հնարավոր էր նաև գրքի եբրայերեն տարբերակի պատառոտված նմուշներ գտնել գրադարաններում, բանակում: Դրանով երեխաներին արիություն էին սովորեցնում:  Դրա օրինակով դաստիարակում էին երեխաներին և սովորեցնում զինվորներին:  Վերֆելի գիրքը պարտադրված էր նաև  Խագանի և Պալմախի ընդհատակյա ռազմական կազմակերպություններում:

Մուսա լեռան հայերի հերոսությունը  քաջալերում էր հրեա զինվորականներին, ովքեր 1948 թվականին պայքարում էին անկախության համար: Եվ ես ցնցված էի՝ իմանալով, որ պաշտոնական Իսրայելը  ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև իր դիվանագիտության միջոցներով  և ԱՄՆ-ում հզոր պրոիսրայելական  քարոզչության շնորհիվ  շատ ակտիվ  օգնում է Թուրքիային  Ցեղասպանությունը ժխտելու հարցում:

Հայոց ցեղասպանության ճանաչման «ժեստը»  կարելի էր համարել  հենց Իսրայելի կողմից պաշտոնական ճանաչումը: Ես նայեցի իսրայելական ԶԼՄ-ներում   մի քանի տարվա հրապարակումները: Սովորաբար տարելիցին հրապարակվում էին նշանակալից հոդվածներ այդ մասին: Երկու պատգամավորի գալն ուղղակի խայտառակ քիչ է:  Անցյալ տարիներին Քնեսեթի խոսնակը,  այժմյան նախագահ Ռեոուվեն  Ռիվլինը և մի քանի այլ գործիչներ կոչ արեցին  պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեկ անգամ նաև կրթության նախարար Իոսի Սարիդը մասնակցեց  Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառմանը և  միայն կառավարության ղեկավարի կողմից նկատողության արժանացավ:  90-ամյա տարելիցին այժմյան արտգործնախար Շիմոն Պերեսը հատուկ գնաց Ստամբուլ, որպեսզի այնտեղից հայտարարի, որ հայերը  «պատմության մի դեպք են»: ԱՄՆ Կոնգրեսի պրոիսրայելական քարոզչությունը, մի շարք իսրայելական  կազմակերպություններ  այն ժամանակ օգտագործեցին իրենց ոչ այնքան փոքր քաղաքական կշիռը, որպեսզի տապալեն Կոնգրեսի այն բանաձևը, որով հարգանքի տուրք էր մատուցվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

– Ի՞նչն է խանգարում  Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ արժեք է այժմ ներկայացնում Թուրքիան Իսրայելի համար:

– Այստեղ երկու տարբեր հարցեր կան: Իսրայելին Թուրքիայի հետ շատ տարբեր բաներ են կապում: Պաշտոնական հարաբերությունները վատացան Էդողանի իշխանության գալուց հետո և հատկապես Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի զինուժի հարձակումից հետո: Երկու կողմերն էլ  բազմաթիվ ոչ բարեկամական հայտարարություններ արեցին, հետ կանչեցին դեսպաններին, սակայն շատ կապեր մնացին, որոնք կուտակվել էին համագործակցության կեսդարյա ժամանակահատվածում:

Շատ ուժեղ է ռազմական ոլորտում համագործակցությունը՝ իսրայելական ընկերությունները ներկայացնում էին թուրքական սուզանավերը և ռազմական ինքնաթիռները: Կան նաև հետախուզական ոլորտում համագործակցության դրսևորումներ: Նույնիսկ Իսրայելի մոտիկությունը քրդերի հետ Իրաքում ամերկյան միջամտությունից հետո չնվասեց այդ համագործակցությունը: Առևտրային ծավալները երկու երկրների միջև վերջին հինգ տարիների ընթացքում կրկնապատկվել են՝ նախորդ  տարի կազմում էին 5.6 միլիարդ դոլար:

Իոսի Սարիդը մի անգամ պատմեց, որ հարաբերությունների վատթարացումից հետո նրան զանգահարել են Իսրայելի արտգործնախարարությունից ՝ ասելով հիմա էլ գնա ու խոսի Հայոց ցեղասպանության մասին, և մենք քեզ կպաշտպանենք:  Նա դա էժանագին հնարք է համարել և հրաժարվել այդ գաղափարից: Նրան հարցրել են՝ գուցե արժե՞ր հանուն հայերի Ցեղասպանության ճանաչման անել, բայց նախկին նախարարը պատասխանել է, որ մի փոքր անգամ չի հավատում նախարարության չինովնիկների անկեղծությանը, ովքեր իրեն կօգտագործեն քարոզչության համար, բայց իրենք կմնան  «ցանկապատի վրա նստած»:

Հարցը միայն  Թուրքիան չէ՝ ավելի կարևոր գործոն է Իրանը: Հոլոքոստի օրվան նվիրված վերջին ելույթի ժամանակ  Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի 85 տոկոսը վերաբերում էր Իրանին  և ոչ Հոլոքոստին:   Իսրայելի դիվանագիտությունը այսօր ձգտում է Իրանին տանել դեպի մաքսիմալ մեկուսացում և ստեղծել դիվանագիտական պատճառ՝ այն դեպքում, եթե իսրայելական բանակը գրոհի Իրանը:  Այստեղ Թուրքիայի արձագանքը շատ ավելի կարևոր է, քան Իրանի համար բարեկամ Հայաստանի կարծիքը կամ նույնիսկ Եվրոպայի կարծիքը:

Ես չեմ ուզում ասել, թե ինչքանով է վարչապետը հավատում Իրանի շանտաժին: Սակայն այդպիսի սպառնալիքը նրան միջազգային հարթակում կշիռ է տալիս, բացում գերտերությունների դռները, ինչպես նաև հսկայական իսրայելական քարոզչության համար բացում դոնորների դրամապանակները: Արաբների կողմից Իսրայելին այսօր ոչինչ չի սպառնում: Արաբական աշխարհը մոտ է քաոսին, և Մերձավոր  Արևելքում գերակշռում են ոչ արաբական երկրները՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը:  Իսկ առանց հրեական պետության գոյության սպառնալիքի՝  Իսրայելի և հատկապես ամերիկյան պրոիսրայելական քարոզչության գործելու անհրաժեշտություն ուղղակի չկա:

Հայոց ցեղասպանության ժխտումը  ծայրեղ  անընդունելի է ամերիկյան  հրեաների շրջանում: Սակայն հրեական կազմակերպությունները ժողովրդավար չեն, նրանց ֆինանսավորումը  թափանցիկ չէ, այդ պատճառով  պրոֆեսիոնալ հրեաների ոչ մեծ խումբ իշխում է և դեռ երկար կարող է արհամարհել հասարակական կարծիքը:

Կան այլ խնդիրներ ևս՝ տնտեսական, հոգեբանական, էմոցիոնալ: Հրեական գործունեությունն աշխարհում երեք գործոն ունի՝ իսրայելական քաղաքականությանն անխոս աջակցություն, իրական և երևակայական հակասեմիթիզմի դեմ պայքար, Հոլոքոստի հիշատակի հավերժացում: Վերջին երկուսը ենթարկվում են առաջինին, սակայն շատ հրեաներ ինչպես Իսրայելում, այնպես էլ աշխահում մեծացել են Հոլոքոստի ունիկալության գաղափարի վրա:  Հոլոքոստի շուրջ մասնագիտացվածները համալսարաններում և քաղաքական քննարկումներում շատ խանդոտ են վերաբերվում  ուրիշ երկրների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների պատմություններին:  Դա հաշվի չէր առել, օրինակ, Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն, ով իր ելույթում Հոլաքոստը  Հոլոդոմորի հետ էր համեմատել:

Կա, իհարկե, նաև ամուր իսրելա-ադրբեջանական հարաբերությունների գործոնը և Իսրայելում բավականին ուժեղ  քարոզչությունը: Հատկանշական է Բաքվում Իսրայելի դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունը:

– Իսկ Միացյալ  Նահանգներն  Իսրայելի այդ դիրքորոշման մեջ ազդեցություն  չունի՞:

– Այո՛, Իսրայելի   դիրքորոշման վրա ազդում է նաև  Միացյալ  Նահանգների տատանողականությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:  Եվ այստեղ հարցը պրոիսրայելական, թուրքական ու ադրբեջանական քարոզչության մասին չէ, որոնք չնայած ամերիկացիների մեծամասնության  կարծիքին, դիմադրում են Ցեղասպանության միանշանակ ճանաչմանը: Միացյալ Նահագներին կառավարում են կորպորատիվ քարոզչություններ, ովքեր իրենց հետաքրքրություններն են առաջ տանում: Նրանք հովանավորում են նախընտրական ծրագրերը, օրենքներ են գրում, հրաժականներից հետո բարձր չինովնիկներին  տաք տեղերում տեղավորում: Հենց այս ընթացքում հաղորդագրություն եկավ, որ  Բեն Բերնակը, ով իբրև թե ղեկավարում է Ուոլ Սթրիթի գործողությունը, ստացել է պաշտոն՝ «ամենագիշատիչ» ֆինանսական կորպորացիաներից մեկում: Օբամայի տկար նախագահության ժամանակ այդ ամենն ավելի ակնհայտ դարձավ և կաթված առաջացրեց ոչ միայն միջազգային, այլև ներքին հարցերում:

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ապրիլի 24-ին բարձր մակարդակով՝  Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի դեմքով ներկայացվածություն կունենա նաև Թուրքիայում, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Այդտեսակ ներկայացվածությունը Թուրքիայում ինչի՞ մասին է խոսում: Հայաստանի ռազմավարական և ԵՏՄ շրջանակներում գործընկերը նման ներկայություն է  ապահովում Թուրքիայում այն ֆոնին, երբ Պետդուման հրաժարվում է 100-ամյակին նվիրված հայտարարություն ընդունել: Ինչպե՞ս է այդ հանգամանքը միջազգային հանրության  կարծիքի նոր ալիքի ֆոնին  երևում:

– Ինձ համար դժվար է  Նյու Յորքից մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները: Այստեղից երևում է, որ շատ գործընկերություններ և միություններ հզոր ցնցումներ են ապրել 2008 թվականի ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ: Այդ ժամանակ Վրաստանը զգաց ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության անապահովությունը: Հայաստանը, որը ոչ մի կերպ չէր մասնակցում այդ  կոնֆլիկտին, փաստացիորեն հայտնվեց շրջափակման մեջ և զգաց իր խոցելիությունը, որին չի օգնի ոչ մի մեծ պետության հետ ռազմավարական համագործակցություն:

Ապրիլի 12-ին  Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Նրա խոսքով՝ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։ Ֆրանցիսկոսը ընդգծեց, որ մյուս երկու ողբերգությունները «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրներն են: Ռուսական լրատվամիջոցներն իրենց դժգոհությունն են հայտնում հատկապես ստալինիզմի հետ համեմատության մասով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում  այդ պատմական իրադարձության ժամանակ հնչեցված Հռոմի պապի խոքերը, բնութագրումներն ու համեմատությունները:

Այստեղ ևս ամեն բան բազմաշերտ է և ոչ շատ պարզ: Պետք է գնահատել վերջին տասնամյակի ընթացքում հայ հոգևորականների եկեղեցական դիվանագիտական քայլերը: Ոչ միայն Վատիկանի հետ հարաբերություններում, այլ նաև այլ ուղղություններով: Օրինակ՝ միանգամայն անհավանական էր դեռ տաս տարի առաջ Կիլիկիայի կաթողիկոս Արամ առաջինի ձեռքբերումը՝ հունվարին  Կահիրեում Եթովպիայի և Ղպտի ուղղափառ եկեղեցիների հաշտեցումը, դրանց առաջնորդների հանդիպման կազմակերպման միջոցով:

Իմ կարծիքով՝ Հռոմի պապի ամենակարևոր հայտարարությունը ոչ հարյուրամյա պատմությունն է, ոչ Թուրքիայի մեղավորության ճանաչումն է և ոչ էլ Կովկասյան քաղաքականության մեջ միջամտությունը, այլ քահանայապետի անկեղծ մտահոգությունը  մուսուլմանական աշխարհում բնակվող բոլոր արևելյան քրիստոնյաների համար:  Քաոսն ու սոցիալական ճնշումները վտանգի տակ են դրել այդ հնագույն համայնքների  կյանքն ու բարեկեցությունը: Հռոմի պապի համար Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական խնդիր է, այլ բոլոր այդ քրիստոնյաների համար մահացու վտանգ: Այդ պատճառով էլ նա համեմատեց Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի և ստալինյան հանցագործությունների հետ և ասաց, որ Հայոց ցեղասպանությունը այսօր կարող է շարունակություն ունենալ  Մերձավոր Արևելքում,  Հյուսիսային Աֆրիկայում, Պաղեստինում և այլ վայրերում: Աշխարհն  իրեն չի կարող դա թույլ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում